Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, այլև պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից:
Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց մի նոր ժամանակաշրջան, որ գիտնականներն անվանում են հելլենիզմի կամ հունականության դարաշրջան: