Հին Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց: Նրա արձակած հրամանները օրենքի ուժ ունեին, նա զորքերի գերագույն հրամանատարն էր, երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը:
Հայաստանի Երվանդականների թագավորությունը միակ պետությունն էր, որ իր մեջ միավորեց հայկական բոլոր հողերը: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների նախօրյակին կամ Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանի տարածքում ծնունդ առան Մեծ և Փոքր Հայքի թագավորությունները, որոնցից առաջինը գոյատևեց մինչև 428 թ.: