Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի թագավորությունը:
Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր:
Հայ ժողովրդի կազմավորումը, որ ակտիվացել էր Ք.ա. II հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը:
Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն:
Պարսից արքա Կյուրոս Մեծին, որը վերոհիշյալ Կյուրոսի թոռն էր, հաջողվում է տապալել Մարաստանի տիրապետությունը և հիմք դնել հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին:
Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը: