XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:
Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ: