Արցախի հայկական զորամիավորումները կարևոր դեր կատարեցին Արցախը թուրքական զավթիչներից պաշտպանելու գործում: Թուրքական զորքերն այնտեղ առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին:
Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: