Հայոց գիտության պատմության համար մեծ արժեք ունի 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների ջանքերով կազմված և տպագրված «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտեզը:
XVII-XVIII դարերում չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Ղափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և շատ ուրիշներ:
XVII դարի երկրորդ կեսը և XVIII դարը արդյունավետ եղան նաև արվեստի ու ճարտարապետության բնագավառում: Հայաստանում կառուցվում և վերականգնվում էին բազում եկեղեցիներ: