Պարսկաստանում աֆղանական և թուրքական նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է պարտության մատնել աֆղաններին և նրանց դուրս քշել երկրից:
Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին: Արցախի հարթավայրից տեղահանեց և Խորասան աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին: