Պարսկաստանում առաջացած քաղաքական խառնաշփոթությունից օգտվելով՝ լեռնային լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը: Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում էին:
Դեռևս Հյուսիսային պատերազմի ընթացքում Պետրոս I-ը ուշադիր հետևում էր Պարսկաստանում և Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: 1715թ. նա նոր դեսպանություն ուղարկեց Պարսկաստան՝ Ա. Վոլինսկու գլխավորությամբ:
Պարսկական պետության թուլացումը, ռուսների Անդրկովկաս արշավելը և աֆղանների կողմից Սպահանի գրավումը հարմար առիթ էին Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար:
1724թ. գարնանը թուրքական բանակը ներխուժում է Արարատյան դաշտ: Նրան 40 օր դիմադրություն են ցույց տալիս Կարբի գյուղի բնակիչները: Նրանք համաձայնում են զենքը ցած դնել միայն այն պայմանով, որ թշնամու բանակը չմտնի Կարբի: