Հայաստանը XX դարի սկզբինԱրվեստԿերպարվեստ

Կերպարվեստ

Այս շրջանում հայ կերպարվեստը նույնպես ծաղկում ապրեց։ Այդ հաջողությունների համար պարտական ենք մի խումբ ստեղծագործողների, որոնց մեջ առանձնակի տեղ է գրավում Հովհաննես Այվազովսկին։ Նա դարձավ ժամանակի անզուգական ծովանկարիչներից մեկը։ Այվազովսկու ստեղծագործություններում որոշակի տեղ է հատկացված նաև հայկական թեմաներին («Արարատ», «Սևանա լիճը», «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895թ.» և այլն)։

Այդ տասնամյակներում են ստեղծագործել դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը, բնանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, Ստեփան Ներսիսյանը, Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, նշանավոր քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Անդրեաս Տեր-Մարուքյանը։ Վերջինս Փարիզում կերտել է Խ. Աբովյանի արձանը, որն այժմ դրված է գրողի ծննդավայրում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours