Հայաստանը XX դարի սկզբինԱրվեստՃարտարապետություն

Ճարտարապետություն

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, տնտեսական կյանքի զարգացման հետ, Անդրկովկասում, այդ թվում և Հայաստանում աշխուժանում է քաղաքաշինությունը։ Սկսվում են քաղաքների բարեկարգման և կառուցապատման աշխատանքները։ Միաժամանակ ծավալվում է վարչական, ուսումնական շենքերի, առանձնատների շինարարությունը։ Հրապարակ են գալիս մի շարք հայ ճարտարապետներ, որոնց նախագծերով կառուցված շենքերը զարդարում են Անդրկովկասի քաղաքները։

Արևմտյան Հայաստանում ճարտարապետության զարգացման համար պայմաններն անբավարար էին։ Սակայն Կ.Պոլսում շարունակում էին գործել Պալյան ճարտարապետական նշանավոր գերդաստանի ժառանգները։ Նրանց նախագծերով կառուցվում էին տարբեր բնույթի շենքեր, որոնք աչքի էին ընկնում իրենց բարձր արվեստով։

Այսպիսով 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին հայկական մշակույթն իր բոլոր ճյուղերով ու դրսևորումներով վիթխարի զարգացում ապրեց։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours