Հայաստանը XX դարի սկզբինԱսիայի և Աֆրիկայի հայկական գաղութներըՍիրիայի և Լիբանանի հայկական գաղութները

Սիրիայի և Լիբանանի հայկական գաղութները

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Սիրիայի և Լիբանանի մի շարք բնակավայրերում՝ Հալեպում, Լաթաքիայում, Բեյրութում, կային հայկական համայնքներ։ 1880–1890-ական թվականներին այդ երկու երկրներում հայերի թիվը հասնում է 80 հազարի, որի մեծ մասը (50 հազար) բնակվում էր գյուղական վայրերում։ Հետամնաց Թուրքիայի կազմում գտնվող այդ երկրներում դեռևս գերիշխում էին կյանքի ու կենցաղի միջնադարյան ձևերը։

Հայերը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, գլխավորապես՝ այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, շերամապահությամբ։ Արհեստներից լայն տարածում ունեին ջուլհակությունը, կաշեգործությունը, ոսկերչությունը։

Նշանակալից էր այս գաղթավայրերի հայերի առևտրական գործունեությունը։ Ներքին առևտրից բացի, հայերն ակտիվորեն մասնակցում էին արտաքին մեծածավալ առևտրին։ Բեյրութի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը ներմուծում էր Ծովյանովի և Մանթաշովի՝ Բաքվի ընկերության նավթի արտադրանքը և արտահանում հացահատիկ։

Ինչպես 1895-1896 թթ., այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայի և Լիբանանի հայերը ծանր կորուստներ կրեցին։ Նրանք Արևմտյան Հայաստանի հետ ենթարկվեցին թալանի ու կոտորածների։

Այդ երկրների հայկական գաղութները զրկված են եղել մշակույթը լայնորեն զարգացնելու հնարավորությունից։ Դպրոցներից նշանավոր էին Հալեպի Ներսիսյան վարժարանը և Զմառի հայ կաթոլիկ վանքի դպրոցը։ 20-րդ դարի սկզբներին լույս տեսան պարբերականներ, ստեղծվեցին թատերախմբեր, երգչախմբեր։ Մի շարք հայեր նշանակալի դեր կատարեցին արաբական մշակույթի և գիտության զարգացման գործում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours