Հովհաննես Մարգարյան

Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1901թ. հունվարի 13-ին Քաղաքիկ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում):

Հայ սովետական ճարտարապետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ՍՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ (1953—62)։ Ավարտել է Երևանի համալսարանի տեխ. ֆակուլտետի ճարտարապետության բաժինը (1928)։ Եղել է Հայաստանի պրոլետարական ճարտարապետական ընկերության հիմնադիր-անդամներից(1929—32), «Հայպետնախագիծ» կազմակերպության գլխավոր ճարտարապետ (1939—41), Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության վարչության պետ (1944—1950), հանրապետության նախագծային ինստիտուտի (այժմ «Հայպետնախագիծ») ճարտարապետության արվեստանոցի ղեկավար (1951—58), «Երևաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ (1958—63)։ Մարգարյանի նախագծերով Երևանում կառուցվել են կարի առաջին (1931), ծխախոտի (1933) ֆաբրիկաները, կենտրոնական հանրախանութը (1932—1937, ճարտարապետներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Ա. Ահարոնյանի հետ), «Հայէներգոյի» վարչության շենքը (1938), կոնյակի գործարանի համալիրը (1952), ռադիոյի տունը (1954), Գրքի պալատի համալիրը (1960, ճարտարապետներ Մ. Մազմանյանի և Ս. Ներսիսյանի հետ), ճոպանուղու կայարանը   (1962,   ճարտարապետ   Բ.   Արզումանյանի հետ), Կիրովականում՝ Կիրովի հրապարակի համալիրի բնակելի տները, Քաղսովետի և հյուրանոցի շենքերը (1955—60, ճարտարապետ Բ. Արզումանյանի հետ), Արզնու առողջարանի լոգանքների մասնաշենքերը (1950, ճարտարապետ Ն. Բաժբեուկի հետ)։

Մարգարյանի աշխատանքներին բնորոշ են ֆունկցիոնալ հստակությունը, արտահայտչականությունն ու պարզությունը, ինչպես և ազգային ճարտարապետության ավանդույթների ստեղծագործաբար օգտագործումը։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ