Մեր մասին

Բաղդասարյան եղբայրներ, Արարատ լեռՄենք՝ Բաղդասարյան եղբայրներս դեռ մանկուց արշավել ենք Հայաստանով և ուսումնասիրել երկիրը:

Հաճելի զբաղմունքին նպատակ տալու ցանկությունը և ինֆորմցիայի խիստ պակասը ծնեցին «Հայոց լեռների գանձերը» նախագիծը, 2005 թ.-ին...


Դավիթ ԲաղդասարյանԴավիթ Բաղդասարյանը մեծ եղբայրն է:

Դեռ մանկուց նա տարբերվել է օրինակելի ավագի վարքով, խելամտությամբ և մեծերի կողմից վստահությամբ: Դա հնարավորություն է տվել մեզ ինքնուրույն արշավել դեռ վաղ մանկությունում: Ունենելով ֆիզիկոսի կրթություն, նա նույնպես բարձրակարգ ծրագրավորող է: Նրա յուրօրինակ գիտելիքներն ու հմտությունը նպաստում են նոր տեխնոլոգիաների ներմուծմանը բարդ երթուղիների մշակման և անցկացման հարցում:

Տարբերվում է նորությունների և մոռացված հնությունների մասին տեղեկացվածության բարձր մակարդակով:


Արամ ԲաղդասարյանԱրամ Բաղդասարյանը միջնեկ եղբայրն է:

Տարբերվում է կազմակերպչական ընդունակությամբ, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտությամբ: Ունենալով կարմիր դիպլոմ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ՝ ճկուն կերպով օգտագործում է ինժիներական մոտեցումը ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ արշավների ժամանակ: Յուրահատուկ բնավորությունն ու հումորի զգացողությունը օգնում են նրան պահպանել թմային ոգին և ուրախ տրամադրությունը շրջապատում:

Հաճախ նրա երգերը և կիթառը դառնում են ընկերական երեկոների անբաժանելի մասը:


Դանիել ԲաղդասարյանԴանիել Բաղդասարյանը կրտսեր եղբայրն է:

Չնայած իր երիտասարդության, ոչնչով չի զիջում երկու մեծ եղբայրներին: Նոր երթուղիների մշակման ընթացքում, տարբերվում է ճիշտ ճանապարհը կռահելու ունակությամբ: Թմի լուսանկարիչն է, ինչը նա ստանձնել է իր մեծ եղբայր Դավիթից: Նոր նկարների մեծամասնությունը նրա աշխատանքն է:

Սովորում է Երևանի պետական համալսարանում՝ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ամբիոնում: Բացարձակ գերազանցիկ է, ունի գիտնական դառնալու հույսեր:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ