Կոնստանտին Օրբելյան

Երաժշտություն. Կոնստանտին Օրբելյան1943 թվին կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարած էստրադային նվագախմբում հայտնվեց շատ երիտասարդ մի դաշնակահար, որն իսկույն գրավեց երաժիշտների ուշադրությունը: Տարիներ անց (1956) նրան վիճակվեց դաոնալ այդ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Շուրջ երեք և կես տասնամյակ այդ կոլեկտիվը մեծ հաջողությամբ ղեկավարեց Կոնստանտին Օրբելյանը (նվագախումբը գործեց մինչև 90-ական թվականների սկիզբը):

Մեր երկրում, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ճանաչված և սիրված են Կ. Օրբելյանի ինքնատիպ էստրադային երգերն ու գործիքային մանրանվագները: Սակայն կոմպոզիտորի ստեղծագործական որոնումներն ու ձեռքբերումները ամենևին չեն սահմանափակվում էստրադային երաժշտությամբ: Իր ստեղծագործական գործունեության տարբեր շրջաններում դիմելով, այսպես կոչված, լուրջ երաժշտության ժանրերին՝ նա դրսևորել է գրելաոճի հասունություն, ժամանակակից մտածողություն:

Արմավիրում ծնված Կ. Օրբելյանը իր երաժշտական կրթությունն սկսել է Բաքվի երաժշտական դպրոցի օժտված երեխաների խմբում: ճակատագրի բերմամբ նրա ուսման նորմալ ընթացքն ընդհատվել է ծնողների անարդարացի բանտարկությամբ: Սակայն, ամենածանր փորձությունների պայմաններում իսկ, անտեսելով զրկանքները, նա երագել է երաժիշտ դաոնալ: Դրա իրականացման ճանապարհը զինվորական նվագախմբի գործունեության, այնուհետև Հայաստանի էստրադային երաժշտության անդաստանով էր անցնում, ուր բյուրեղացան ապագա երաժշտի պատկերացումներն ու նախասիրությունները, ուր կոփվեց դժվարություններ հաղթահարելու նրա կամքը:

Իրեն հատուկ ընկալունակությամբ, օժտված մարդու երաժշտական հետաքրքրասիրությամբ նա մշտապես հետևել է հայ, ինչպես և խորհրդային ականավոր կատարողների ու ստեղծագործողների գործունեությանը, ուշադրությամբ լսել նոր գործեր՝ բազմաթիվ հյուրախաղերի ժամանակ:

Երաժշտի գեղարվեստական հետաքրքրությունները, ստեղծագործական որոնումները նոր իմաստ ստացան Երևանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին:

Պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, երկացանկը նորոգելու, հարստացնելու մշտական անհրաժեշտությունը, կանոնավոր հյուրախաղերը բարդաց¬նում էին ուսման ընթացքը էդ.Միրզոյանի ղեկավարած ստեղծագործական դասարանում: Բայց կոմպոզիցիայի մասնագիտական հիմունքներին տիրապետելու անհրաժեշտությունը օգնեց հաղթահարելու բազում դժվարություններ:

1955-56 թթ. կյանք ստացավ նրա «Հուշարձան» խորեոգրաֆիկ պատկերը սիմֆոնիկ նվագախմբի համար: Ստեղծագործական աոաջին ծանրակշիռ հաղթանակը 1956 թվին ավարտված Լարային կվարտետն էր: Խորհրդանշելով կոմպոզիտորի գեղարվեստական անհատականության լուրջ առաջխաղացումը՝ այն որոշակիորեն հարստացրեց ազգային կամերային-գործիքային երաժշտությունը:

Կ. Օրբելյանի Լարային կվարտետի հասարակական ճանաչման վկայությունն էր ոսկե մեդալը, որին հեղինակն արժանացավ 1957 թվին Մոսկվայում կայացած երիտասարդության վեցերորդ փառատոնի մրցույթում:
Ուսման տարիներին Կ.Օրբելյանը կոմպոզիտոր Ալ. Հարությունյանի հետ երաժշտություն գրեց «Սիրտը երգում է» կինոնկարի համար: Բարձր գնահատելով ֆիլմի երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանը 1958 թվին Օրբելյանին ուղղված նամակում գրում է՝ «Ես ոչ միայն դրական վերաբերմունք ունեմ «Թեթև» ժանրին, քո նվագախմբին, այլև համարում եմ, որ դու քո նվագախմբով շատ կարևոր գործ ես կատարում: Դու հաճախ թեթև երաժշտություն ես գրում մեծ ճաշակով, եթե կարելի է այսպես ասել, թեթև երաժշտություն՝ առանց չակերտների»: Եվ, այնուհանդերձ, Արամ Խաչատրյանը խորհուրդ է տափս լրջորեն նվիրվել ստեղծագործությանը: Մեծ երաժշտից քաջալերված Կ. Օրբելյանն առանձնակի լրջությամբ է նվիրվում ստեղծագործական աշխատանքին:

Խոշոր կտավի երկերին հատուկ օրինաչափությունների նոր մակարդակի ստեղծագործական յուրացման վկայությունն էր Սիմֆոնիան (1961), որով և նա ավարտեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

էստրադային նվագախմբի համար մշտապես նոր գործեր հորինող կոմպոզիտորը երազում էր երաժշտական-թատերական երկի մասին: Տևական որոնումները հանգեցրին բալետ ստեղծելու գաղափարին: 1969 թվին Օրբելյանն ավարտեց «Անմահություն» բալետը (լիբրետոն` Մ. Մարտիրոսյանի): Բալետը ներշնչված էր Հայրենականի հերոսների և նրանց անձնվեր սխրանքները մարմնավորող Հունան Ավետիսյանի կերպարով:

Կոմպոզիտորի գեղարվեստական մտածողության համար առաջնային նշանակություն ունեցան դարաշրջանի հոգևոր մղումները, կյանքի բուռն ու լարված ընթացքը, որը հարազատ էր նրա անհատականությանը:
Օրբելյան ստեղծագործողը ձևավորման երկու շրջան ապրեց: Աոաջինը պայմանավորված էր էստրադային նվագախմբի հետ կապված գործնական աշխատանքով, որտեղ բյուրեղանում էին սեփական էստրադային ոճի հիմունքները: Երկրորդը՝ լուրջ երաժշտության թելադրանքով գեղարվեստական սկզբունքների մշակմամբ: Ստեղծագործական այդ երկու ոլորտների ձևավորումը տեղի ունեցավ ազգային երաժշտության ավանդույթների ու ժամանակակից երաժշտության փոխներգործման նշանաբանով: Ստեղծագործության այդ երկու տարբեր բնագավառներում որոնումների ակտիվ ընթացքը ամենևին չէր խանգարում յուրաքանչյուրին բնորոշ գրելաոճի ուրույնությանն ու ամբողջացմանը, թեև աշխատանքը լուրջ ժանրերի ուղղությամբ դանդաղում էր:

Քանակապես սակավաթիվ լուրջ երաժշտական գործերում Կ. Օրբելյանը նկատելի առաջընթաց է ապրել: Դա պայմանավորված էր ակտիվ հետաքրքրությամբ տարբեր ուղղվածություն ունեցող նորագույն երաժշտության առանձնահատուկ դրսևորումների հանդեպ: Բավականաչափ արագ յուրացնելով դասական երաժշտության ձևագոյացման օրինաչափությունները՝ նա որոշակիորեն նախընտրում է ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները՝ դրանք կիրառելով իր ստեղծագործական մտահղացումներին, կոնկրետ գործերի կերպարային ուղղվածությանը համապատասխան:
Սուր հակադրություններով, հնչյունային մեծ լարվածությամբ են աչքի ընկնում կոմպոզիտորի կերտած էքսպրեսիվ կերպարները: Նրանց բնորոշ է ընդգծված արդիական շունչը, երիտասարդական ավյունը, բոտն կրքոտությունը:

Կ. Օրբելյանի գործերում ազգային բնույթն արտահայտվում է տարբեր տարերքներով: Կամերային-գործիքային ու սիմֆոնիկ գործերում նա նախընտրում է ժողովրդական երաժշտության ավանդույթների միջնորդավորված միջոցները: Խուսափելով կոնկրետ երգային ու պարային ելևէջների անմիջական մեջբերումից՝ նա հիմնականում հետևում է ժողովրդական երաժշտության ձայնակարգային և ելևէջային սկզբունքներին: Լուրջ կտավի գործերում առկա է, եթե կարելի է այդպես ասել, հոգևոր էությունը:

էստրադային երաժշտության ժանրերում նկատելի է ժողովրդական ավանդույթների ավելի անմիջական արտացոլումը:

Թե ազգայինը, թե ժամանակակիցը նկատելիորեն նոր ուղղվածություն են ձեռք բերում՝ կոմպոզիտորի անհատականությամբ մեկնաբանված: Դրանով է պայմանավորված այն նշմարելի տեղը, որը գրավեց Կ. Օրբելյանի Լարային կվարտետը 50-ական թվականների կամերային գործիքային երաժշտության մեջ: Կոմպոզիտորի կվարտետի երաժշտության երկու բևեռները դրամատիզմն ու նուրբ քնարականությունն են: Քնարականի կենտրոնացումներից է կվարտետի երրորդ մասը՝ Նոկտյուրնը: Եթե կվարտետում Օրբելյանը դեռևս սինթեզում է ազգայինը և յուրովի ընկալված դասականը, ապա Սիմֆոնիայում ուշագրավ է ժամանակակից երաժշտական մտածողությամբ ընդգծված հուզական ոլորտը: Սիմֆոնիայի դրամատուրգիայում առանցքային նշանակություն ստացան լայտելևէջները, որոնք սկիզբ են առնում դանդաղ նախաբանում, այնուհետև տեղ գրավում ստեղծագործության աոաջին, երկրորդ մասերում ու ավարտվում: Նյութի շարադրման կարևորագույն սկզբունքներից է դինամիկայի ու ստատիկայի հաջորդականությունը: Այդ սկզբունքով է կուռ և ամբողջական բնույթ ստանում Սիմֆոնիայի դրամատուրգիան: Աոաջին իսկ կատարումից Սիմֆոնիան ճանաչվեց որպես ազգային սիմֆոնիկ երաժշտության ուշագրավ գործերից մեկը:

Արդիական լայն շունչ ունի կոմպոզիտորի «Անմահություն» բալետը: Մարդկությանը սպառնացող չարագույժ ուժերի մերկացմանը, դրանց հակադրվող մեծ ու ազնիվ պայքարին և ազատության տենչանքն ընդհանրացված արտահայտելուն է նվիրված այս գործը:

Ժամանակակից երաժշտությանը հատուկ արտահայտչամիջոցները՝ լարված ելևէջային դարձվածքները, դիսոնանտային համահնչյունները, ձայնակարգային անկայունությունը, սիմֆոնիկ նվագախմբի առանձին գործիքների և գործիքների խմբերի սուր հակադրությունները հմտորեն են կիրառվում դրամատիկ իրադարձությունների ու հերոսական պայքարի գաղափարը մարմնավորելու համար: Բալետի ողջ երաժշտությունը կոմպոզիտորը մեկնաբանել է որպես խորեոգրաֆիկ սիմֆոնիա՝ բոլոր պատկերների ներքին կապակցությամբ:

Գրեթե երեք ու կես տասնամյակ ղեկավարելով պետական էստրադային նվագախումբը, Կ. Օրբելյանը որոշ իմաստով խորհրդանշել է հայ երաժիշտների նախասիրություններն ու մղումները էստրադային երաժշտության բնագավառում: Իր սեփական գրելաոճը ստեղծելով էստրադային երաժշտության մեջ՝ կոմպոզիտորն այն փոխանցեց իր ղեկավարած խմբին:

Ժամանակակից էստրադային ամենատարբեր ուղղություններին քաջատեղյակ երաժիշտը, համարձակորեն ու ճկուն յուրացնելով նոր, արժեքավոր միտումները՝ նյութի դինամիկ, արդիական շունչն ու զարկերակը, ռիթմական լարված ընթացքը, մշտապես հետևում է և ազգային երաժշտության ավանդույթներին: Ամենատարբեր մշակութային կենտրոններում և բնակավայրերում բազմաթիվ հյուրախաղերի ժամանակ, իր սեփական ստեղծագործությունների հետ, նա ամենուր ներկայացնում է և մյուս հայ կոմպոզիտորների լավագույն էստրադային գործերը՝ նպաստելով հայկական էստրադային երգի լայն տարածմանը: Խորհրդային էստրադային նվագախմբերից առաջինը նա ներկայացրեց ԽՍՀՄ էստրադային արվեստը ԱՍՆ-ում և ԳՖՀ-ում՝ արժանանալով բարձր գնահատականի:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ