Լեռնային տուրիզմը բավականին արդիական է Հայաստանում և ունի զարգացման լավ հնարավորություններ: Այն բավականին ակտիվ հանգստի տեսակ է և պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն: Բայց դա էլ դեռ ամենը չէ, պետք է նախապես ուսումնասիրել երթուղին, պատրաստվել հնարավոր անակնկալներին, կամ կարող եք պարզապես հույսը դնել հմուտ ուղեկցորդի վրա և ուշադիր հետևել նրա հրահանգներին: Այդ բոլոր փորձությունները անցնելուց հետո, բնությունը կպարգևատրի հիանալի տեսարանով, որը բացվում է սարի գագաթից: Ներքևում սփռված անծայրածիր տարածությունը, և տեղ-տեղ խոյացող այլ ալեհեր գագաթներ, որոնք դու անպայման կհաղթահարես հաջորդ անգամ:
Լեռները դա միայն քարերն ու ժայռերը չեն, ոմանց համար նրանք դառնում են կյանքի իմաստ: