Քարանձավային տուրիզմը` դա տուրիզմի հատուկ տեսակ է, որը ենթադրում է ճամփորդություն երկրի ստորգետնյա բնական տարածություններով` քարանձավներով: Հանգստի այս տեսակը պահանջում է հատուկ գույք (պարան, լապտեր, սաղավարտ և այլն): Երթուղիները քարանձավներում բազմատեսակ են: Քարանձավային տուրիզմի առանձնահատկություններն են` անհարթ տարածությունը, բնական լույսի բացակայությունը և այլն: Իհարկե, պետք է մեծ խնամքով վերաբերվել, բնության կողմից մեզ պարգևած, այս հինալի հուշարձաններին:
Տուրիզմի այս տեսակը բուռն զարգացում ապրեց XX դարում: Մենք ուրախ ենք ներկայացնել Հայաստանում քարանձավային տուրիզմի մեր մշակած երթուղիները: