![]() Մայր աթոռ Սուրբ Էջմիածին 303 թ.
|
![]() Տաթևի վանքը հիմնադրվել է IV դ.-ում: Դա աշխարհի հնագույն համալսարաններից է (XIV դ.):
|
![]() Կիրանց վանք (XIII դ.)
|
![]() Խուճապի վանք (XIII դ.):
|
![]() Խորակերտի վանք (XIII դ.):
|
![]() Դադիվանքը հիմնադրվել է I դ.-ում, Թադեոս առաքյալի աշակերտ` Դադիի նահատակման վայրում:
|
![]() Նոր Վարագավանք (1198 թ.):
|
![]() Գանձասար (1238 թ.): Եկեղեցու խորանում է պահվում Ս. Հովհաննես Մկրտչի գանգը:
|
![]() Սմբատաբերդ (V դ.): Հզոր ու երկար պարիսպները շրջապատում են լեռան գագաթը:
|
![]() Հանդաբերդ (IX դ.): Մութ անտառների միջով բարձրանում ես սարն ի վեր ու հասնում այս անառիկ բերդին: Այնտեղից հիասքանչ տեսարան է բացվում շրջակա բնության վրա:
|
![]() Գեղարդի վանքը հիմնադրվել է IV դ.-ում: Կառույցների հիմնական մասը ժայռափոր է (XIII դ.): Վանքը շրջապատված է ուշագրավ ժայռերով ու քարանձավներով, որոնք նույնպես օգտագործվել են հնում: Վանքի մոտով է անցնում աղմկոտ Գողթ գետը:
|
![]() Մելիք Թանգուի կամուրջը (1855 թ.)՝ Որոտան գետի վրա: Գտնվում է Որոտնաբերդի (V դ.) մոտակայքում:
|
![]() Քարահունջի աստղադիտարան (մ.թ.ա. VI հազ.): Մեգալիթներից բաղկացած համալիրը կառուցվել է 7500 տ. առաջ: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնցով գիտնականներն ուսումնասիրում էին երկինքը:
|
![]() Նորավանքը (XIII-XIV դդ.) ուշագրավ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլ նաև իրեն գրկող կարմիր ժայռերով:
|
![]() Հայրավանքը (IX-XII դդ.) և Սևանա լիճը:
|
![]() Սևանավանքը (874 թ.) գտնվում է Սևանի թերակղզում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Սևանա լճի վրա:
|