Սերգեյ Մերգելյան

Գիտություն. Սերգեյ ՄերգելյանՍերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: Նա հայ մաթեմատիկոս է։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1952), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1947), ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան (1949, գիտ. ղեկավար՝ Մ. Վ. Կելդիշ)։

Մերգելյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ կազմակերպիչն ու առաջին դիրեկտորը (1956-60), 1962–65-ին և 1971– 1979-ին՝ ՀՍՍՀ ԳՍ և Երևանի համալսարանի միացյալ հաշվողական կենտրոնի դիրեկտոր, 1971-74-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահ, 1963–71-ին՝ ՍՍՀՍ ԳԱ մաթեմատիկական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ և Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։ 1975-ից ղեկավարում է Երևանի համալսարանի թվային անալիզի ամբիոնը, 1979-ից՝ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը։

Մերգելյանի հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից անալիզի մի քանի բնագավառներ։ Նա հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության բնագաառում։ Իր ստեղծած նոր հզոր մեթոդով սպառիչ կերպով լուծեց կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու հնարավորության խնդիրը և դրանով ավարտեց մոտավորությունների տեսության զարգացման՝ 1930-ական թթ. Մ. Ա. Լավրենտեևի ու Մ. Վ. Կելդիշի հետազոտություններով սկսված փուլը։ Այս աշխատանքների համար 1952-ին Մերգելյանին շնորհվեց ՍՍՀՄ պետական մրցանակ։ Մերգելյանը խոր հետազոտություններ է կատարել և արժեքավոր արդյունքներ ստացել կամայական կոնտինուումների վրա բազմանդամներով լավագույն մոտարկման, իրական առանցքի վրա բազմանդամներով կշռյալ մոտարկման, կոմպլեքս հարթության փակ բազմությունների վրա բազմանդամներով կետային մոտարկման, կոմպակտների վրա հարմոնիկ բազմանդամներով և սահմանափակ կոնտինուումների վրա ամբողջ ֆունկցիաներով հավասարաչափ մոտարկման, հարմոնիկ ֆունկցիաների միակության, դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ Կոշիի խնդրի և այլ հարցերի վերաբերյալ։ Նա մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կազմավորման ու հետագա զարգացման, Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում։ ՀՍՍՀ V ն VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ