Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետության միջազգային դրությունըՀայաստանի Հանրապետությունը և Եվրախորհուրդը

Հայաստանի Հանրապետությունը և Եվրախորհուրդը

Եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարված կարևորագույն քայլերից է հարաբերությունները Եվրախորհրդի հետ։ Եվրախորհրդին անդամակցությունը և դրանից բխող պարտավորությունների կատարումը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գրավականներից է։

Այս տեսակետից կարևորվում են Հայաստանի Հանրապետության և Եվրամիության փոխհարաբերությունները։ Եվրոպական Միությունը և նրա անդամ երկրները ԱՊՀ պետություններին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը ճանաչեցին 1991թ. դեկտեմբերին։ 1990-ական թվականներին Եվրամիությունը երկկողմանի համաձայնագրեր կնքեց ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Դրա հիման վրա էլ սկսվեց ԵՄ հետ տնտեսական ինտեգրման գործընթացը։ ՀՀ և ԵՄ միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ., որը ուժի մեջ մտավ 1999-ից։ Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնել։

Այդ համագործակցության միջոցով Հայաստանը աջակցություն ստացավ արագ հաղթահարելու տնտեսության անցումային փուլը։

Հայաստանը ընդգրկվել է ԵՄ այնպիսի կարևոր նախաձեռնության մեջ, որը ներառում է ապագայում այդ կառույցին անդամակցության իրական հնարավորություններ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի կարևոր դերակատարությամբ, այլ նաև ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։ Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին։ Երևանում ԱՄՆ-ի դեսպանությունը բացվել է 1992-ի փետրվարին։ Դա Հայաստանում բացված առաջին օտարերկրյա դեսպանությունն էր։

Հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգանում են բնականոն ճանապարհով՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտները։ Դժվարին տարիներին ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն։

Տնտեսական ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով ստորագրվել են 3 համաձայնագրեր առևտրային կապերի զարգացման և երկկողմանի ներդրումների մասին։ Հայաստանում 2005թ. գործում էին ԱՄՆ-ի մոտ 40 ընկերություններ։ ԱՄՆ-ը հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն է, որի հետ առևտուրը կազմում է Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի 11 տոկոսը։

Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։

Այսպիսով՝ անկախությունից հետո միջազգային ասպարեզում Հայաստանը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Հանրապետության արտաքին քաղաքականությունը ելնում է երկրի անվտանգության շահերից և թելադրված է նրա աշխարհաքաղաքական վիճակով։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ