Հայոց պատմություն

Հայոց Պատմությունը պատմաբանների կողմից ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների: Այդ բաժանումն անվանում են պարբերացում: Ներկայումս պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը:

Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակվելը Հայաստանում, այսինքն` մինչև IV դարի սկիզբը:

Հայոց միջնադարի շրջան - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև XVII դարի կեսերը կամ հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը: Այն իր հերթին բաժանվում է վաղ, զարգացած և ուշ միջնադարի ժամանակաշրջանների:

Նոր շրջան - սկսվում է XVII դարի հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը:

Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ (Խորհրդային Հայաստանի) և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը` հասնելով մինչև մեր օրերը:

Հայ ժողովուրդն ապրել է հզորության ժամանակներ, ենթարկվել այլևայլ փորձությունների և` տոկալով դարերի արհավիրքներին, հասել է XXI դար` մեծ զոհողությունների գնով վերականգնելով իր անկախությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Սակայն նրա հարևանությամբ ապրող շատ ժողովուրդներ, որոնք անգամ կայսրություններ են հիմնել, չեն դիմացել պատմության փորձություններին և ընդմիշտ անհետացել են պատմության թատերաբեմից: Այնքան ամրակուռ էր կերտվել հայ ժողովուրդը, այնքան հարուստ էր նրա մշակույթը և այնքան հզոր էր նրա ազգային գիտակցությունը, որ նա համառ պայքարի շնորհիվ ոչ միայն գոյատևեց, այլև, վերականգնելով իր քաղաքական անկախությունը, իր արժանավոր տեղն զբաղեցրեց աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ ազատագրական պայքարը եղել է Հայոց պատմության մշտական ուղեկիցը` անկախությունը կորցրած ժամանակաշրջաններում, իսկ հայոց հոգևոր և նյութական մշակույթը լեցուն է ազատագրական պայքարն արտացոլող գործերով: Տակավին վերջերս հայ ժողովրդի հերոսական պայքարի և նրա զավակների արյան գնով ազատություն ձեռք բերեց արցախահայությունը, որը մեր ժողովրդի դարավոր մաքառումների ու պայքարի մերօրյա դրսևորումն էր: Անմահ է այն ժողովուրդը, որի զավակները հանուն իրենց Հայրենիքի ազատության պատրաստ են արյուն թափել և իրենց կյանքը զոհաբերել:

* * *

FindArmenia.com կայքի «Հայոց Պատմություն» բաժինը ամբողջությամբ ստեղծվել է «Մակմիլան-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հրատարակված Հայոց Պատմության 6, 7, 8, 9-րդ դասարանների դասագրքերի հիման վրա: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Մակմիլան-Արմենիա» ՓԲԸ-ի հրատարակչական տնօրեն` Ռուբեն Աղայանին, ինչպես նաև դասագրքերի հեղինակներին` Վլ. Բարխուդարյանին, Բ. Հարությունյանին, Գ. Սարգսյանին, Հ. Ավետիսյանին, Ա. Մովսիսյանին, Պ. Հովհաննիսյանին, Հ. Մարգարյանին, Ի. Ղարիբյանին, Գ. Հրությունյանին, Գ. Գրիգորյանին, Պ. Չոբանյանին, Ա. Խառատյանին, Է. Կոստանդյանին, Ռ. Գասպարյանին, Դ. Մուրադյանին, Ռ. Սահակյանին, Ա. Հակոբյանին, Հ. Հարությունյանին, Վլ. Ղազախեցյանին, Յ. Հովսեփյանին, Է. Մինասյանին, Է. Մելքոնյանին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ