Հունիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930



ՆորություններԲնագավառի

45-րդ միջօրեական (Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա)

45-րդ միջօրեական (Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա) 13:43 - 21.04.2011

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի զբոսաշրջության ֆակուլտետի ամսագիր:

 

Վերելք

Խ.Աբովյանը և անվանի ավստրիացի երկրաբան Հ.Վ.Աբիխը 1844թ. փորձում են բարձրանալ Մասիսի գագաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով կես ճանապարհից վերադառնում են: 1845թ. ակադեմիկոս Հերման Աբիխը բարձրանում է Մասիսի գագաթ արդեն առանց Աբովյանի: Անգլիացի բնախույզ Սեյմուրը Աբովյանի հետ վերելք են իրականացնում Սարդար Բւլաղի կողմից: 1850 թ. ռւսական նշանավոր արշավախումբ բարձրացավ Արարատի կատարը գնդապետ Ի.Ի.Խոձկոի ղեկավարությամբ: Դրանից հետո Արարատի գագաթ բարձրանում են համարյա տասը տարին մեկ անգամ` Ստյուարտը 1856թ., Բրայսը` 1876թ., Բեկերը` 1878թ., Մարկովը` 1888թ., Պաստուխովը` 1893թ, Լինչը` 1893թ. և վերջապես մանկավարժ Ա.Մխիթարյանը՝ 1903թ.:

 

Առաջին օգնության հանրագիտարան

Հոդախախտումներ

Պատճառները – չափազանց կտրուկ շարժումներ հոդերում` վերջույթների վոլորմամբ` կտրուկ ձգում ով ուղեկցվող:

Նշանները – կտրուկ ցավ հոդերի շրջանում: Շարժվելու փորձ կատարելիս` ցավի ուժեղացում: Հոդաշարժումների սահմանափակում կամ անհնարինություն: Հոդաշրջանում արյունազեղում և այտուցում: Հաճախ են հանդիպում արմընկահոդախախտումներ, ուսահոդախախտումներ և կոնքազդրային հոդախախտումներ:

Առաջին օգնություն: Խախտված հոդը տեղը գցելու փորձ անելը վտանգավոր է: Անհրաժեշտ է անշարժացնել վնասված վերջույթը և կազմակերպել տուժածի տեղափոխումը:

 

Ճանապարհորդներ և Ճանապարհորդություններ

Ա.Ս.Պուշկինը 1829թ. Մոսկվայից Էրզրում (5200 կմ. ընդհանուր առմամբ ապրելով 38 տարի նա հասցրելե անցնել 34000կմ ճանապարհ) ճանապարհորդության ընթացքում այցելում է նաև Հայաստան և հետագայում հրապարակում է իր ճամփորդագրությունը «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում:

 

Ինչ են պատմում քարերը

Զանգեզուրի ամենալեռնոտ մասը սկսում է Գորիսից Ղափան տանող ճանապարհից, որը կտրում անցնում է Որոտանի հովիտը և բարձրանում Բարգուշատի լեռնաշղթայի լանջը: Գորիսի մոտ զարմանք են պատճառում բնության հրաշակերտ երկրաբանական հուշարձանները «Ցից ժայռերը»` քարաբուրգերը, որոնք քարացած անտառի տեսքեն տալիս: Բնության այդ քմահաճ ստեղծագործությունները հանդես են գալիս մերթ առանձին մերթ խմբերով և իրենից ներկայացնում են Գորիսի սվիտայի վերին պլիոցենի հրաբխախճային գոյացումներ: Այս գոյացությունները լավ երևում են Խնձորեսկ գնալիս: Հին Խնձորեսկը ամբողջությամբ կառուցված է «քարատակերից», որոնք իրենցից ներկայացնում են բուրգեր: Քարատակերը եղել են բնակարաններ ժայռի մեջ: Բնակիչները հին խնձորեսկը թողել են վերջերս այն է 1950-ականներին: Նման քարատակեր շատ կան ինչպես Գորիսում այնպես էլ Խնձորեսկում: Դռների և լուսամուտների մի մասը գտնվում են գետնից 4-5 մ բարձրության վրա և ունեցել են պարանից գործված սանդուղքներ:

 

Նյութը տրամադրեց զբոսաշրջության ֆակուլտետի դեկան

Կ. Սարաֆյանը


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ