Հունիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930



ՆորություններԲնագավառի

Աշհարհի ամենաբարձր 14 գագաթները

Աշհարհի ամենաբարձր 14 գագաթները 12:28 - 05.05.2011

Աշխարհի 14 ամենաբարձր գագաթները դրանք լեռների մի խումբ են, որոնց բարձրությունը անցնում է 8,000 մետրի սահմանը ծովի մակարդակից: Բացի իրենց իրական գագաթներից այս լեռնեռը ունեն նաև 22 կեղծ գագաթ, որոնցից շատերը մինչ այժմ զերծ են մնացել մարդկանցից: Բոլոր «ութհազարանոցները» գտնվում են կենտրոնական Ասիայի բարձրաբերձ Հիմալայան և Կարակորում լեռներում:

Առաջին 8,000-անոց գագաթը, որի վրա ոտք է դրել մարդը դա աշխարհի տասերորդ կետն է` Աննապուրնա լեռը, որը մագլցեցին ֆրանսիացիներ Մորիս Հերցոգը և Լուի Լախնելը: Նրանք հասան գագաթին 1950թ. հունիսի 3-ին: 1953թ. մայիսի 29-ին, նորզելանդացի սր Էդմունդ Հիլլարին և շերպա Տենզինգ Նորգեյը բարձրացան Էվերեստը` «Աշխարհի կատարը»:

Ալպինիստների անհավատալի մարտահրավերը

Հաղթահարել բոլոր 14 ութհազարանոցները` սա անկասկած ամենադժվար նպատակներից է, որը մարդը դրել է իր առջև: 2007թ. տվյալներով միայն 15 ալպինիստի է հաջողվել մագլցել բոլոր 14 գագաթները և բարեհաջող վայրէջք կատարել: Ռեյնոլդ Մեսսները` հայտնի իտալացի ալպինիստը, առաջինն էր ում հաջողվեց իրականացնել այդ սխրանքը: Նա հասավ իր նպատակին 1986թ., 42 տարեկան հասակում: Այդ ամենը Մեսներից պահանջեց 16 տարի: Երկրորդը` լեհ Իրժի Կուկուցկան էր, որը մագլցեց բոլոր գագաթները ընդհամենը 8 տարում:


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ