Հունիս 2017 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 |
Լեգենդար ռոք խումբը` System Of A Down-ը, վերադարձավ: Համաշհարհային բեմահարթակից հնգամյա բացակայությունից հետո առաջին համերգը կայացավ կանադական Էդմոնթոն քաղաքում: SOAD-ը վերամիավորման մասին հայտարարեց 2010-ի ձմռանը, իսկ 2011-ի մայիսի 10-ին կայացավ երկար սպասված համերգը:
Խմբի պատմությունը սկսվում է Լոս-Անջելեսյան ստուդիաներից մեկում, երբ Սերժ Թանկյանը հանդիպեց երիտասարդ կիթառահար Դարոն Մալաքյանին: Այն ժամանակ նրանք երկուսն էլ տարբեր խմբերում էին, բայց հայտնի է, որ նրանք շատ ընդհանուր բան ունեին, ի թիվս հայկական արմատների: Հետագայում նրանք ձևավորեցին խումբ Անդրանիկ Խաչատրյանի (Էնդի) հետ, որը դարձավ խմբի հարվածայինը: Խումբը կոչվեց “Soil”: Ավելի ուշ խմբին միացավ բասիստ Շավարշ Օդաջյանը (Շավո), տղերքի ընկերը: Խմբի անդամների միջև որոշ ստեղծագործական տարաձայնություններից հետո Ջոն Դոլմայանը փոխարինեց թմբկահար Էնդիին: Այդ ժամանակվանից խմբի կազմը անփոփոխ է: