Հունիս 2019 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
Ամեն տարի Էվերեստ լեռան զոհերի թիվը ավելանում է նոր անուններով: 10 ալպինիստներից մեկի համար այս լեռը բարձրանալը դժբախտ ավարտ է ունենում: Սակայն, 1998թ. մայիսի 26-ին Բեար Գրիլսը մտավ Գինեսի ռեկորդների գիրքը, որպես բրիտանացի ամենաերիտասարդ ալպինիստ, որին հաջողվել է հաղթահարել այս դժվարությունը: Այդ ժամանակ Բեարը ընդհամենը 23 տարեկան էր:
Մոտավորապես 90 օր պահանջվեց հսկա լեռը բարձրանալու համար: 90 օր էքստրեմալ եղանակային պայմաններում, 90 օր թթվածնի և քնի պակաս «մահացու տեղանքում» (ավելի քան 8000մ. ծ.մ.բ.):
Բեար Գրիլսը ամբողջ աշխարհում հայտնի է իր բազմաթիվ սխրանքներով, որոնք հասարակ մարդու համար անհնարին են թվում:
Լայն ճանաչում Բեարը ստացավ «Փրկվել ամեն գնով» հեռուստաշոուի շնորհիվ («Man vs. Wild» անգլ.): Այս ծրագիրը ցուցադրվում է Դիսքավերի համաշխարհային հեռուստաալիքով: Այն ցույց է տալիս հեռուստադիտողին, թե ինչպես կարելի է փրկվել էքստրեմալ իրավիճակներում: Բոլոր փորձությունների միջով անցնում է այս գործի հմուտ մասնագետ, բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամ` Բեար Գրիլսը, որին նետում են բնության ամենաանհյուրընկալ ծայրերը` անապատներ, ջունգլիներ և սարեր, որտեղ նա, ցուցաբերելով իր հմտությունները, կարողանում է ողջ մնալ և դուրս գալ ծանր իրավիճակից:
Այս հեռուստաշոուն անհավանական հեղինակություն ձեռք բերեց Ամերիկայում և զբաղեցրեց առաջին տեղը հեռուստադիտողների քանակով, էկրանների մոտ հավաքելով 1,2 միլլիարդ մարդ: Այսպիսով այն դարձավ համաշխարհային հեռուստացանցի ամենաճանաչված ծրագրերից մեկը:
Գիրքը, որը հրատարակվել է «Ծնված ողջ մնալու համար» հեռուստանախագծի հիման վրա, Բրիտանիայի ամենավաճառվող գրքերի շարքում մնաց 10-ը շաբաթ:
2007-ին Բեարը դարձավ առաջին մարդը, ով պարապլանով Հիմալայներում ավելի վեր բարձրացավ Էվերեստի բարձրությունից:
Այսքանով չի ավարտվում Բեար Գրիլսի անհավանական արկածներով լի կյանքը: Հիմա էլ նա շարունակում է գրավել միլլիոնավոր մարդկանց ուշադրությունը: