Հունիս 2019 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
Քեվին Ռիչարդսոնը դեռ մանուկ հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ: Երբ Քեվինը ընդհամենը 3 տարեկան էր, նա ճռիկներ էր բազմացնում իր մահճակալի տակ:
Երիտասարդ տարիքից նա այնքան կենդանիների է խնամել, որ ստացել է «թռչուն մարդը նարնջագույն թփուտից» մականունը:
Կենդանասեր երիտասարդից Ռիչարդսոնը դարձավ խիզախ տղամարդ, ում համար մարդու և ամենավտանգավոր գիշատիչների հետ շփման սահմանների մասին պատկերացումները ամբողջովին տարբերվում են հասարակ մարդու պատկերացումներից: Ռիչարդսոնը ինքնուրույն է սովորել կենդանիների հետ շփվել, նա անցնում է մարդկությանը հայտնի անվտանգության բոլոր սահմանները: Կենդանուն շղթայելու, զրկելու ազատությունից և հոգեբանորեն կոտրելու փոխարեն, Քեվինը նրա հետ շփվում է փոխվստահության և նրանց հանդեպ իր մեծ սիրո հիման վրա: Ռիչարդսոնը աշխատում է Յոհաննեսբուրգի առյուծների պարկում:
Նա համագործակցում է բազմաթիվ գիտնականների հետ, մասնակցում է տարբեր միջոցառումների, վավերագրական ֆիլմերի նկարահանումների: