Հուլիսի 10-ին բարձրացանք Արագածի Հարավային գագաթը (3890մ):
Լեռը դիմավորեց մեզ իր հաճելի սառը օդով և բազմազան ծաղիկների վառ գույներով: Սկսեցինք բարձրանալ Քարի լճի մոտից (3207մ): Արշավի ամենասկզբից թմի անդամներից մեկի կոշիկը ճղվեց, սակայն դա բոլորովին չընկճեց նրան: Փաթաթեցինք կոշիկը սկոչով և բինտով ու շարունակեցինք ընթացքը նույն տեմպով:
Անցանք կատարի (խրեբետի) վրա և ուղղվեցինք դեպի գագաթ: Ժայռից ժայռ անցնելով և տեղ-տեղ մագլցելով բարձրանում էր արշավախումբը: Բոլորս օգնում էինք միմյանց և միասին դադարք առնում, երբ որևէ մեկը հոգնում կամ ետ էր ընկնում: Եղանակը մեր օգտին էր: Հոգնած, սակայն բարձր տրամադրությամբ հասանք գագաթին:
Արագընթաց ամպերի միջից երևում էին հարակից գագաթներն ու հսկայական խառնարանը: Սարի գույները կարծես թե նկարած էին: Հայաստանի ամենաբարձր սարի` Արագածի վրա էինք... Նկարվեցինք, հաց կերանք ու սկսեցինք իջնել, բայց ոչ թե սովորական, այլ յուրահատուկ կերպով...
Այստեղից սկսվեց արշավի ամենահետաքրքիր ու հիշվող պահը: Նստեցինք փոքր ու մեծ պոլիէթիլենների վրա ու սկսեցինք սղալ ձյան վրայով: Տպավորություններն աննկարագրելի էին... Սղալով, պտտվելով ու ձյան մեջ խրվելով, իջանք մի քանի հարյուր մետր, այնուհետև ձյունը նոսրացավ ու սղալ չէր լինում:
Հասանք Քարի լճին, նստեցինք հանգստացանք լճի ափին և ուրախ, «մաֆիա» խաղալով վերադարձանք տուն:
Շատ լավ լուսանկարներ էին արել նաև Ասյան АРАГАЦ!!! 10.07.11. և մեր ավագ ընկեր դ. Վենյան Арагац 10 Июль 2011 г.