Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդները: Բերդապարիսպի ստորին շարքերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501թ.-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.։ Բերդի ներսում կան եկեղեցի և տների ավերակներ։
2000թ. բերդի մոտակայքում կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին: