Արթիկ քաղաքի մշակութային հուշարձաններ

Շիրակ

Արթիկը (Շիրակի մարզ) և շրջակայքը հարուստ են հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են հնագույն ժամանակների դամբարաններ՝ փորված տուֆի շերտի մեջ։ Պեղված բարձր որակի զանազան զարդանախշերով կավանոթները, բրոնզե տերևաձև դաշույնը, ապարանջանները, սերդոլիկից և ագաթից ուլունքները, նիզակի ծայրերը, երկաթե դանակը, դաշույնը և դոմինոյի տիպի ուլունքները հիմնականում ընդգրկում են երեք ժամանակաշրջան՝ մ. թ. ա. XIV-XIIIդդ., XII-XIդդ. և X-IXդդ.։ Արթիկի նյութական մշակույթը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն Արագածի լանջերի հնագույն բնակիչների կենցաղն ուսումնասիրելու համար, այլև պատկերացում է տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ Հին Արևելքի քաղաքակրթության կենտրոնների հետ ունեցած կապերի մասին։

Պահպանվել են V և VIIդդ. երկու եկեղեցի՝ ավելի ուշ շրջանի գերեզմանոցով (միայն մասամբ է պեղված)։ Քաղաքից 1կմ հարավ-արևելք (Հառիճի ուղղությամբ), ձորի քարանձավում կա ուշ շրջանի եկեղեցի, իսկ 2 կմ հարավ, բլրի վրա է Լմբատավանքը։ Արթիկը հարուստ է եղել նաև ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներով՝ ջրաղացներով (այժմ՝ ավերված), որոնց ջրատար խողովակները պատրաստված էին հսկա չափերի տուֆակտորներից, գմբեթածածկ բնակելի տներով (այժմ՝ ավերված)։

Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արթիկի փոքր՝ Մարինե կամ Ս.Աստվածածին կոչված եկեղեցին (IV-Vդդ.) (այժմ՝ կիսավեր)։ Եկեղեցին արևելյան կողմում ունի երեք խորան, հյուսիս-արևելյան խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Մարինե եկեղեցին միանավ սրահ-եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախաօրինակ է, որով և նրա նշանակությունը հայ ճարտարապետության համար առավել կարևոր է դառնում։

Արթիկի մեծ՝ Ս.Գևորգ եկեղեցին պատկանում է «Մաստարայի տիպ» կոչված եկեղեցիների խմբին, կառուցված է տուֆից և իր ճարտարապետական տարրերով խիստ բնորոշ է VIIդ. համար:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ