Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանք

Լոռի
X-XIII դդ.

Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի անտառապատ ձորալանջին։

Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն 1221թ.-ին կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259թ.), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի, ավանդատներով եկեղեցին (Xդ.)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս.Հարություն մատուռը (1204թ.)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Շրջակայքում կան աղբյուր, ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ