Հացառատի Ս.Աստվածածին եկեղեցի

Գեղարքունիք
VII դ.

Հացառատում պահպանվել է սրբատաշ, գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր Ս.Ասավածածին փոքրաչափ եկեղեցին (VIIդ.)։

Եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Արևմտյան ճակատի 1893թ.-ի արձանագրության մեջ հիշատակվում է 898թ., որը հավանաբար վերանորոգման թվագրումն է, քանի որ եկեղեցին իր տիպով, պահպանված դեկորատիվ տարրերով (լուսամուտների երեսակալները) բնորոշ է VIIդ.-ին։ Եկեղեցուն հարավից կից է Ս.Գրիգոր եռանավ բազիլիկը (XIXդ.)։

Եկեղեցու մոտակայքում պահպանվել են մատուռ և գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով (հնագույնը՝ 1218թ.)։ Հացառատից 3-4կմ արևմուտք, Ծաղկաշեն տանող ճանապարհի մոտ, կա հին գյուղատեղի։ Հացառատի հուշարձանների վրա պահպանվել են մի շարք արձանագրություններ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ