Հանդաբերդի վանք

Արցախ
XII-XIV դդ.

Վանքը աչքի է ընկնում իր յուրօրինակ, ուշագրավ խաչքարներով:

Գտնվում է Քնարավան գյուղի մոտակայքում՝ համանուն ամրոցից հարավ-արևելք: Կառուցված է սպիտակ քարից և անտառի մեջ այն կարելի է նկատել բերդից նայելիս: Պատի մեջ և պատի տակ գտնվող խաչքարները Հայաստանում հազվադեպ հանդիպող օրինակներից: Տարբերվում են իրենց հարդարանքով և ոճով:

2005թ.-ի պեղումներից հայտնաբերվել են XII-XIV դդ. մի շարք նոր արձանագրություններ, խաչքարեր և տապանաքարեր: Արձանագրությունները ոչ միայն ներկայացնում են վանքի կառուցման որոշ մանրամասներ, այլև կարևոր աղբյուր են Վերին Խաչենի քաղաքական, տնտեսական և հոգևոր պատմության համար:

Ի հայտ է եկել ավելի քան հիսուն խաչքար, որոնց մեջ կան արվեստի իսկական գլուխգործոցներ:

Պեղումները տվել են մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ, որոնք զգալի չափով հարստացնում են Արցախի նյութական մշակույթի մասին պատկերացումները: Գլխավոր եկեղեցու պեղումներից գտնվել է մկրտության արձանագրակիր ավազանը: Մետաղյա իրերի շարքում են տարատեսակ բևեռներ, բանալի, ճարմանդ, ձիու պայտ, դարբնոցային զանազան նախապատրաստուկներ, կացին, ցախհատ, դանակ:

Եկեղեցական ծիսակատարության հետ են կապվում պղնձե զանգակն ու խաչի կոթառը: Խեցեղենի իրերի մեջ մեծ թիվ են կազմում կարասների, խոհանոցային կճուճների և թասերի բեկորները: Գտնվել են նաև կայծքար հիշեցնող քարի մի քանի բեկորներ, որոնց ինքությունը դեռ որոշման ընթացքում է:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ