Հնեվանք վանքային համալիրը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։
Խաչաձև գմբեթավոր եկեղեցին` կառուցված (VIIդ.) սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ` եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում` ավանդատներով։
Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։
Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։ 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները: