Ս.Հռիփսիմեի տաճար

Արմավիր
618 թ.

Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, 618թ.-ին։

Ըստ ավանդության, հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են Հռիփսիմեի վկայարանը` կիսագետնափոր հանգստարան, վրան քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ Vդ. այն ավիրել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VIIդ. Կոմիտաս կաթողիկոսը այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը։ Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776թ.), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880թ.), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ.)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի։

Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VIդ.): Տաճարը ներքուստ խաչաձև է։ Տաճարը կառուցվածքով քարի տարածական միաձույլ համակարգ է և ունի մեծ սեյսմակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց ակուստիկային և ծառայել որպես գաղտնարաններ։

Տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։ Գեղարվեստական կերպարը վեհ է, հանդիսավոր, խոհական ու ոգեշունչ։

Բացառիկ է Հռիփսիմեի տաճարի նշանակությունը հայ ճարտարապետության համար։ Այն դարերով մշակված գեղարվեստական մտքի բյուրեղացումն է ճարտարապետական ձևի մեջ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ