Կայանբերդ (Դսեվանք)

Լոռի
1233 թ.

Կայանբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։

Ըստ շինարարական արձանագրության կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը 1233թ.-ին։ Այն կոչվել է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի (Կայանբերդ և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են)։ Մեծ վնաս են հասցրել թաթարները, 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։

Ամրոցում կանգուն է Դսեվանքի Ս.Աստվածածին եկեղեցին։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ