Հին Խնձորեսկ

Սյունիք

Խորը ձորի լանջերին, ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում մի հսկայական ժայռափոր բնակավայր:

Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին:

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Գյուղը հայտնի է իր անթիվ և աննկարագրելի ինքնապաշտպանական մարտերով: Կռիվներին մասնակցում էին բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավները միանում էին միմյանց ժայռափոր գաղտնի անցուղիներով, որոնք սակայն անգիր գիտեին գյուղի բնակիչները: Հարձակումների ժամանակ գյուղացիները տեղափոխվում էին առավել անմատչելի քարանձավները, որոնք փորված են ուղղաձիգ ժայռերի վրա:

Ամեն մի քարայր, ամեն մի ուղի սարքած էր այնպես, որ առավելագույնս արդյունավետ ծառայի իր նպատակին: Յուրաքանչյուր անձ գիտեր իր անելիքը թշնամու ներկայության դեպքում: Պաշարված վիճակում բնակիչները կարող էին մնալ որքան ասես երկար ժամանակ` ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորելու շնորհիվ: Թշնամին հարձակվում էր հսկայական ու լավ զինված բանակներով, սակայն ապարդյուն:

Չնայած նրան, որ կռիվները առօրյա էին գյուղի համար, բնակիչները չէին մոռանում օջախի շենացման, երեխաների կրթության ու մշակութային կյանքի մասին:

Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում: 14-17-րդ դարերի ընթացքում գյուղն ապրել է աննախադեպ բարգավաճում:

Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ