Խուճապի վանքը գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում: Եկեղեցին կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից, զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է: Եկեղեցուն, արևմտյան ճակատի ողջ երկարությամբ, կից է սրահ-գավիթը: Համալիրը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք: