Կիրանցի վանքային համալիր

Տավուշ
XIII դ.

Կիրանց (մինչև 1967թ.-ը` Գետաշեն) գյուղը գտնվում է Տավուշի մարզում` Ւջևանից 18կմ հյուսիս։ Հիշատակվում է VII դարից` Կանեն անունով։ Կիրանցից արևմուտք գտնվում է Կիրանցի վանքային համալիրը (XIIIդ.)` բաղկացած աղյուսաշեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, հարավից` բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից։

Գլխավոր եկեղեցին մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութանիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջև ձգվող կամարները։ Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են։ Արևելյան ճակատը մշակված է զույգ եռանկյունաձև խորշերով։ Մուտքերի բացվածքների եզրերը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով։ Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարակած սալիկներից։ Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են մյուս երկու, միանավ դահլիճ տիպի եկեղեցիները։ Սեղանատունը, կառուցված անմշակ և կիսամշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղածածկ դահլիճ է և հանդիսանում է միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը։ Գլխավոր եկեղեցու և սեղանատան ներսը որմնանկարազարդ են, որոնց մակագրությունները վկայում են վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ