Մագիլի քարանձավ

Վայոց Ձոր

Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ:

Քարանձավը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից: Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի` IXդ. գտածոներից բացի հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ: Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար:

Խորության պատճառով քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանվում` 14°C (58°F): Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիվ մի մարդ կարող է ներս սողոսկել: Անցուղին իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15մ լայնության: Ներսում կան քիչ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր:

Մագիլի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն:

Քարանձավը ամբողջությամբ քարտեզագրված չէ: Որոշ հատվածներում կան կտրուկ վայրէջքներ և փոսեր:

Քարանձավը փակ է, և այն կարելի է այցելել միայն հատուկ մասնագետների ուղեկցությամբ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ