Մաքրավանքը գտնվում է Հրազդան քաղաքի արևմտյան կողմում։
Գլխավոր` Ս.Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճ է։ Հարավային կողմում երկրորդ` միանավ եկեղեցին է։ Ս.Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։