Նորատուս գյուղի հուշարձաններ

Գեղարքունիք
Կենտրոնական եկեղեցին` IX դ.

Գավառագետի աջ ափին, Գավառից 5կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։

Գյուղի կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը IXդ. վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, VIIդ. շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար IX-Xդդ., եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XIդդ., ճարտարապետ Խաչատուր)։

Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։

Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ