Շոշկա վանք

Արցախ
1651 թ.

Շոշկա վանքը գտնվում է Մսմնա գյուղից հյուսիս-արևմուտք և Գավախան գյուղից հարավ: Սբ. Ստեփանոս եկեղեցին, համաձայն արձանագրության, կառուցել են Ուսեփ և Գևորգ վարպետները 1651թ.-ին:

Դա միանավ բազիլիկ է` կառուցված տեղական քարից: Հնում եկեղեցում պահվել են երկու ձեռագիր սաղմոսների ժողովածու և Ավետարան՝ մագաղաթի վրա: Տեղանքի մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ այստեղ դեռ վաղ միջնադարում եղել է քրիստոնեական կառույց:

Եկեղեցու շենքի չափերն են՝ 9,19 x 6,25մ: Ուղղանկյուն աղոթասրահի արևելյան մասում գտնվում է խորանի ապսիդը: Կամարակապ ծածկը հենվում է զույգ մույթերի վրա: Եկեղեցին ունի խաչաքանդակներով զարդարված խորանային բեմ, երեք պատուհան, գավթի հետ միացնող դուռ՝ արևմտյան մասում:

Վանքը հիմնահատակ ավիրվել էր թուրք հրոսակախմբերի ձեռքով: Ներկայիս եկեղեցին վերակառուցվել է XVIIդ.-ում, այնուհետև հիմնովին վերանորոգվել 1999թ.-ին: Պատերի շարվածքում օգտագործված են հին կառույցների քարերը:

Եկեղեցու շրջակայքում կարելի է տեսնել ավիրված շինությունների հետքեր, որոնք հավանաբար բնակելի և տնտեսական սենյակներ էին:

Շոշկա վանքից բացվում է մի հրաշալի տեսարան Վարանդա և Ամարաս գետահովիտների վրա: Ինչպես նաև վանքի տարածքից երևում է Շուշի քաղաքը: Վանքի բարձր դիրքի շնորհիվ, այն կարելի է նկատել շատ մեծ հեռավորություններից:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ