Հերհերի Սուրբ Սիոն վանք

Վայոց Ձոր
1283 թ.

Հերհերի Սուրբ Սիոն անապատը հիմնադրվել է վաղ միջնադարում:

Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից: Անապատի հնագույն՝ Սբ. Սիոն եկեղեցին ունի միանավ, թաղածածկ, արլ. և արմ. կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկական ճարտարապետության մեջ: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին եկեղեցին:

Վերջինս, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283 թ.-ին: Եկեղեցին միանավ է, թաղածածկ, արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով: Արևմտյան ճակատին՝ մուտքի վերևում պատկերված է Պռոշյան իշխանատոհմի զինանշանը` ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակը: Եկեղեցու պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ:

Վանքը XIII–XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դ. անապատի համալիրը նորոգել է Մեթարը:

1349-ին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել: Անապատի բակում և նրա շուրջը կան XIII–XVII դդ. բազմաթիվ խաչքարեր:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ