Սիսավանի Ս.Գրիրոր տաճար

Սյունիք
VII դ.

Սիսավանի եկեղեցին` Ս.Գրիգոր տաճարը, գտնվում է Սիսիանում, արևմտյան կողմի բլրալանջին։ Կառուցել է Սյունիքի Կոհազատ իշխանը՝ նահանգի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի (663-682թթ.) և վանական Թեոդորոսի օժանդակությամբ։

Տաճարի հիմնադիրների մեծադիր պատկերաքանդակները՝ համապատասխան մակագրություններով տաճարի ներսում են, գմբեթի հիմնատակի փոքր տրոմպների շարքում։ Տաճարի պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր։ Կառուցված է բազալտից, եռաստիճան որմնախարսխի վրա։ Ըստ իր հատակագծային լուծման կրկնում է կառույցների Ավան-Հռիփսիմե տիպի հիմնական հատկանշական գծերը։ Ի տարբերություն նույնատիպ տաճարների, գմբեթատակ տարածությունը այստեղ ճիշտ քառակուսի է, բոլոր աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական մեծադիր լուսամուտ, իսկ արևելյան անկյունային սենյակներում կան լայնանիստ, կանոնավոր խորաններ։

Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակման ուշագրավ տարրերն են։ Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են VIIդ. 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին։ Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններով։

* * *

Միջնադարում, զավթիչների ասպատակումների հետևանքով, շրջակա բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը: Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրության հիման վրա:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ