Վահանավանք

Սյունիք
X դ.

Վահանավանք վանքային համալիրը գտնվում է Կապան քաղաքի մոտ։ Հիմնական տեղեկությունները հաղորդում է Ստեփանոս Օրբելյանը։

Պահպանվել են մեծ թվով վիմական արձանագրություններ։ Վանքը X դարում հիմնադրել է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը (նրա անունով էլ կոչվում է), կառուցել Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցին (շինարարությունը ավարտվել է 911թ.-ին)։ Նրան հաջորդել է եղբորորդին, նույնպես Վահան, որը կառուցել է վանքի գավիթը, սյունազարդ սրահը և սեղանատունը։ Ավելի ուշ Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քույր Կատայի հետ կառուցել են համալիրի մուտքի երկհարկ դամբարան-եկեղեցին։ Համալիրի շենքերը ավերված էին։ 1970թ.-ից ընդհատումներով տարվում են վերականգնման աշխատանքներ։

Համալիրի գլխավոր եկեղեցին հյուսիսային կողմում է։ Գավիթը եկեղեցու արևմտյան կողմում է։ Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը, որը ձգվում է եկեղեցու և գավթի ամբողջ երկարությամբ։ Ներսում հայտնաբերվել են բազմաթիվ տապանաքարեր՝ X-XIդդ. արձանագրություններով։

Հիմնական կառույցներից հարավ համալիրի մուտքն է, մի լայնաթռիչք թաղ, որի վրա բարձրանում է փոքրիկ եկեղեցի-դամբարանը (1086թ.)։ Առաջին հարկում գտնվում է փոքրիկ դամբարան։ Եկեղեցու արևմտյան կողմում եղել է փոքր սյունասրահով մուտքը։ Այս կառույցը վաղ շրջանի երկհարկ դամբարան-եկեղեցիների ուշագրավ օրինակ է և իր զուգահեռն ունի Տաթևի համալիրի նույնատիպ Ս.Աստվածածին դամբարան-եկեղեցու ձևերում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ