Զորավար (Եղվարդի Ս.Թեոդորոս վանք) եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3կմ հյուսիս-արևելք։
Կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը 661-685թթ.-ին։ Հարավային մասը և գմբեթը չեն պահպանվել։ Զորավարը պարագծով բազմաստիճան պատվանդանի վրա բարձրացող ութաբսիդ հորինվածքով, դարչնագույն սրբատաշ տուֆից կառույց է։ Աբսիդների հատման հանգույցներում արտաքուստ արված են եռանկյունաձև («հայկական») խորշեր։ Եկեղեցու հարդարանքը կրում է Զվարթնոցի ազդեցությունը։ Ջորավարի հորինվածքն ունի նաև Իրինդի եկեղեցին։