Հայ մանուկների թերևս ամենասիրած հայկական մուլտֆիլմերից է Հովհաննես Դիլաքյանի «Գտնված երազը» (1976), որում հնչող մի շարք արտահայտություններ և երգեր մտել են առօրյա կյանք։ «Գտնված երազը» մուլտֆիլմի բարի, երազահեքիաթային մթնոլորտի կերտմանը հատկապես նպաստել է Ռուբեն Հախվերդյանի մեծ տարածում գտած մեղեդային երգերի կատարումը։