Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։
Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին, որոնց կազմավորման գործընթացների մասին սկզբնաղբյուրները կցկտուր տեղեկություններ են պահպանել։ Այդ պատճառով պատմաբանները ստիպված են դիմել ժողովրդական ավանդազրույցներին, որոնք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։