Ք.ա. III-II հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխում են բրոնզի դարաշրջան։ Շարունակվում է արհեստների զարգացումը, որոնք լայնորեն ճյուղավորվում են ու մասնագիտացվում։
Նախնադարի շրջանում մարդիկ իրար հավասար են եղել, և գոյություն չի ունեցել շահագործում։ Սակայն հասարակական-տնտեսական զարգացման հետևանքով վիճակը փոխվեց։
Պետական կյանքի զարգացման համար մեծ խթան հանդիսացավ երկաթի գյուտը։ Մարդը վաղուց ծանոթ էր երկաթին՝ երկնաքարերի տեսքով, սակայն այն սկսում է լայնորեն օգտագործվել միայն Ք.ա. II հազարամյակի վերջերից։
Նախնադարում յուրաքանչյուր տոհմի անդամ կարծում էր, որ իր տոհմն առաջացել է որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից։ Հասկանալի է, որ տոհմերը պաշտում էին դրանց ու շատ հաճախ կոչվում դրանց անուններով:
Նախնադարյան մարդու հավատալիքները իրենց արտացոլումը գտան նոր ձևավորվող արվեստի մեջ։ Մեզ են հասել քարից ու կավից, մետաղից ու եղջյուրից կամ ոսկրից պատրաստված մեծ ու փոքր արձաններ ու ժայռապատկերներ։