Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Իշխանության մարմինների ձևավորումըԴիվանագիտական կապերի հաստատումը

Դիվանագիտական կապերի հաստատումը

Յուրաքանչյուր նորանկախ պետության առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային ճանաչման։ ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական դիվանագիտական կապեր չհաստատվեցին։ Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ու ներկայացուցչություններ հիմնեց ինչպես իր անմիջական հարևանների՝ Վրաստանի, Պարսկաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Քառյակ դաշինքի և Անտանտի մի շարք երկրների հետ։ Ընդհանուր հաշվով մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչություններ (դեսպանատներ) բացվեցին Թիֆլիսում, Թեհրանում, Կ. Պոլսում, Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կիևում, Կրասնոդարում և այլուր։

1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն (de facto) ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը պատրաստվում էր անդամակցելու այն ժամանակվա միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությանը՝ Ազգերի լիգային։ Սակայն 1920թ. վերջին Հայաստանի անկախության վերացման ու խորհրդայնացման հետևանքով այդ հարցը փակվեց։

Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը, դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ