Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը: 1920թ. Մայիսյան ապստամբությունըԹուրք-թաթարական խռովությունները

Թուրք-թաթարական խռովությունները

Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետության տարածքում ապրող մեծ թվով թուրք-թաթարական հաճախ կրկնվող խռովությունները։ Դրանք հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Վերջիններս ձգտում էին խորտակել Հայաստանի անկախությունը, զավթել նրա տարածքները և անմիջական սահմանային կապ հաստատել իրար հետ։

Հակահայկական շարժման թեժ օջախներ էին համարվում Մեծ Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջ.), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։

1918թ. վերջին, աշխարհամարտի ավարտից հետո, օսմանյան թուրքերը, հեռանալով Անդրկովկասից, Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին մեծ թվով ասկյարներ (զինվորներ) ու զինվորական մասնագետներ։ Նրանք սկսեցին հավաքագրել տեղացի մահմեդականներին և ոտքի հանել Հայաստանի իշխանությունների ու հայ ազգաբնակչության դեմ։ Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի օրինական իշխանություններին։ Նրանք հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, կատարում ահաբեկչական գործողություններ, փակում ճանապարհները և այլն։ Անգամ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին զբաղված էր Հայաստանի դեմ ուղղված լրտեսական գործունեությամբ։

Ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին դիմելու համապատասխան գործողությունների։ Սկզբում փորձ արվեց կոնֆլիկտները հարթել խաղաղ միջոցներով։ Բայց արդյունք չտվեց։ Խռովարարները դա համարեցին Հայաստանի թուլության նշան։ Սկսած 1919թ. կեսերից թուրք-թաթարական խռովությունները ստացան բացահայտ զինված ապստամբության բնույթ։ Հայաստանի կառավարությունը ստիպված էր զինված ուժի գործադրման միջոցով հնազանդեցնել նրանց։ Արդեն 1920թ. ամռանը հիմնականում կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի մասը հեռացավ Հայաստանից։ Մի շարք ազատված բնակավայրերում բնակություն հաստատեցին արևմտահայ գաղթականներ ու Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը բավարար վճռականություն հանդես բերեց ճնշելու թուրք-թաթարական խռովությունները։ Այդ մի կողմից նպաստեց պետականության հիմքերի ամրապնդմանը, իսկ մյուս կողմից՝ երկրի հայացմանը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ